1 հաղթանակ, 3 պարտություն. Արոնյանը զիջել է դիրքերը

1 հաղթանակ, 3 պարտություն. Արոնյանը զիջել է դիրքերը

Շախմատի Հայաստանի հավաքականից հեռացած Լևոն Արոնյանը, որը հիմա հանդես է գալիս ԱՄՆ- ընտրանու կազմում, Julius Baer Generation Cup առցանց մրցաշարի 1/4 եզրափակիչու զիջեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին: Կայացած 4 պարտիաներից առաջինում Արոնյանը սևերով հաղթեց աշխարհի չեմպիոնին, սակայն հաջորդ 3 պարտիաներում պարտություն կրեց․ գրում է Shantnews.am-ը։

Այսպիսով Արոնյանը չկարողացավ դուրս գալ 1/2 եզրափակիչ: 1/4 եզրափակչի մյուս դիմակայություններում Վինսենթ Կեյմերը հաղթեց Պրագնանանդհային, Լի Քուանգ Լիեմը՝ Հանս Նիմանին, իսկ Արջուն Էրիգաիսին՝ Քրիստոֆեր Յուին:

Julius Baer Generation Cup-ը Champions Chess Tour-ի 7-րդ փուլն է։ Նշենք, որ Julius Baer Generation Cup-ին իսկազբանե մասնակցում էր 16 շախմատիստ: Մրցաշարն անցկացվում է երկու փուլով. երկրորդ փուլին մասնակցում են առաջին փուլում լավագույն արդյունքներ գրանցած 8 շախմատիստները։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 150 հազար դոլար։