Զիջելով Ղրիմը զիջելու են Եվրասիան․ «National Interest»

Եվրոպական երկրները մտավախություն ունեն, որ Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի վերահսկողության ճանաչումը կարող է ուժեղացնել Մոսկվայի ազդեցությունը Եվրասիայում և սահմանափակել Արևմուտքի հասանելիությունը Կենտրոնական Ասիայի ռազմավարական, բնական ռեսուրսներին, գրել է «National Interest»-ը։
«Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի վերահսկողությունը սպառնում է Ամերիկայի և Եվրոպայի մուտքին Կենտրոնական Ասիայի բնական ռեսուրսներ»,- ասվում է հոդվածում։
Հաղորդվում է, որ Ղրիմում, Սև ծովում և Կովկասում Ռուսաստանի դիրքերի ամրապնդումը կարող է հանգեցնել Կենտրոնական Ասիան Արևմուտքի հետ կապող տրանսկասպյան երթուղիների սահմանափակումների:
Նշվում է, որ Կենտրոնական Ասիան ունի հազվագյուտ հանքանյութերի զգալիորեն ավելի մեծ պաշարներ, քան Ուկրաինան։ Բացի այդ, տարածաշրջանում բնական ռեսուրսները զարգացնելու հնարավորությունը մեծապես առաջացել է արևմտյան, մասնավորապես ամերիկյան ներդրումների շնորհիվ։