Փաշինյանը դիտավորյալ է հակապետական քաղաքականություն վարում․ Մանուկյան

Այն, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ, Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունք է։ Նիկոլ Փաշինյանը  Արցախը ճանաչեց Արդբեջանի մաս 2022թ-ին Պրահայում, ինչով հնարավորություն տվեց Ալիևին պաշարել Արցախը։ Այս մասին Աժ հայտարարությունների ժամին իր ելույթի ժամանակ հայտարարեց “Հայաստան” խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։ 

«Նիկոլ Փաշինյանը հատուկ և միտումնավոր հանձնեց Արցախը Ադրբեջանին, մինչ այդ քանդելով մեր երկրի անվտանգային ճարտարապետությունը։ Պաշտոնական Երևանի կողմից հայ-ռուսական և հայ-իրանական հարաբերությունների փչացումը ձեռնտու էր միայն Ադրբեջանին և Թուրքիային։ Եթե որոշ ժամանակ առաջ կար բանավեճ, որ Փաշինյանը հակապետական քաղաքականություն է վարում անգրագիտության թե դիտավորության արդյունքում, ապա հիմա այդ վեճն այլևս ավարտվել է, քանզի հնարավոր չէ այդքան սխալներ անել իրար հետևից և չանել հետևություններ. խոսքն այլևս դիտավորության մասին է»,- նշեց Մանուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում