Բախվել են Toyota-ները, որոնցից մեկը կոտրել է երթևեկությունը կարգավորող ցուցանակն ու լուսակիրը․ վիրավոր կա

Հունվարի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։15-ի սահմաններում Բաղրամյան պողոտա, Դեմիրճյան և Կապուտիկյան փողոցների խաչմերուկում՝ Ազգային ժողովի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ 23-ամյա Թաթուլ Թովմասյանի վարած Toyota մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 33-ամյա Արտեմ Ստեփանյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկը կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրն ու ցուցանակը, իսկ մինչ կժամանեին պարեկները, Toyota-ի վրայից համարանիշները հանել էին, սակայն երբ ժամանեցին պարեկները համարանիշները խելոք դրեցին տեղը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվելէ քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։