UFC Vegas 66. Արման Ծառուկյանը հաղթեց Դամիր Իսմագուլովին

UFC Vegas 66. Արման Ծառուկյանը հաղթեց Դամիր Իսմագուլովին

Լաս Վեգասում տեղի ունեցած խառը մենամարտերի UFC Vegas 66 մրցաշարում թեթեւքաշային ռուսաստանցի Արման Ծառուկյանը մենամարտել է Դամիր Իսմագուլովի (Ռուսաստան) հետ։ Ռուսաստանցի խառը մենամարտերի մարտիկը 19-րդ հաղթանակն է տոնել իր կարիերայում"

Երեք ռաունդ տեւած մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ (30-27, 30-27, 30-27) հաղթել է Արման Ծառուկյանը։

22-ամյա մարտիկը 19-րդ հաղթանակն է տարել, ունի 3 պարտություն։ Իսմագուլովը խառը մենամարտերում անցկացրած 24 մենամարտում կրեց երկրորդ պարտությունը։