«Plus size» մոդել Էշլի Գրեմը ամբողջովին մերկ լուսանկար է հրապարակել

«Plus size» մոդել Էշլի Գրեմը ինստագրամյան իր էջում ամբողջովին մերկ լուսանկար է հրապարակել, որը վիրուսային է դարձել ողջ համացանցում:
Հրապարակմամբ մոդելը ցանկացել է կոտրել կնոջ իդեալական կազմվածքի մասին տարածված կարծրատիպերը, և ցույց տալ, որ ցանկացած կին գեղեցիկ է յուրովի։
Վերջինս հրապարակել է նաև լուսանկարների շարք, որոնցում ցուցադրել է սեփական մարմնի թերությունները, իրեն՝ ոչ իդեալական տեսանկյունից և կոչ արել կանանց սիրել սեփական արտաքինը։