«Նիկոլ ջան, քից list, մենք կառնենք, մի՛ ծախի խալխին»․ քաղաքացիները՝ սահմանազատման կանոնակարգի մասին

«Նիկոլ ջան, քից list, մենք կառնենք, մի՛ ծախի խալխին»․ քաղաքացիները՝ սահմանազատման կանոնակարգի մասին

Հասարակությունն ամիսներ շարունակ բուռն քննարկումների և քննադատությունների առարկա է դարձրել այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը»: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ ՀՀ նկատմամբ, Բաքուն իր հերթին նշում է, որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները շարունակում են պահպանվել Հայաստանի Սահմանադրության և մի շարք այլ նորմատիվ իրավական ակտերում։ 

Թշնամի երկրի ԱԳ նախարար Բայրամովը մի քանի անգամ շեշտել է․ «Գաղտնիք չէ, որ Հայաստանը նաև տարածքային պահանջներ ունի Թուրքիայի Հանրապետության նկատմամբ։ Ներկայումս «խաղաղության համաձայնագրի» ավարտի հիմնական խոչընդոտը՝ մեր երկրների նկատմամբ տարածքային պահանջներն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությամբ»։

Եվ թեև Փաշինյանը նշում է, որ «խաղաղության պայմանագրի» մեջ կա համաձայնեցված դրույթ, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը` այս պայմանագրի դրույթները չկատարելով, Ադրբեջանը շարունակում է  «խաղաղության պայմանագրի» ստորագրումը կապել Հայաստանի Սահմանադրության փոփոխությանը։

Կառավարության նիստում այսօր Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգն ուղարկվել է ՀՀ Սահմանադրական դատարան: Այն կստուգի փաստաթղթի համապատասխանելիությունը Սահմանադրությանը, ապա կքննարկվի ԱԺ–ում։

Արդյո՞ք կանոնակարգը երաշխավորում է ՀՀ տարածքային վերականգնումը. MediaHub-ն անցկացրեց հարցում։

Ըստ արդյունքների՝ հարցվածների 28%–ն ընտրել է «Այո» պատասխանը, 62%–ն ընտրել են «Ոչ» պատասխանը, իսկ «Չգիտեմ» պատասխանն էլ ընտրել են հարցվածների 10%–ը։

Մեր ընթերցողները թողել են նաև իրենց մեկնաբանությունները այս հարցի շուրջ՝ 

«ՀՀ իշխանությունն իր խոսքի ու գործի երաշխավորը սկի չի, ո՞ւր մնաց մնացածը․․․»։

«Քանի դեռ Հայաստանը ներկայացնում է ՔՊ կոչվող թուրքական մոտիվներով կուսակցությունը ի դեմս հողատու կապիտուլյանտ հեծանվորդի, այստեղ չի կարող ի շահ մեր երկրի որևէ քայլ լինել։ Եկել են թուրքերի երազանքները իրականացնելու»։

«ՀՀ կառավարություն չէ, այլ երկիրն աճուրդի հանած «սոված էակների ոհմակ»։

«Մենք ՀՀ կառավարություն չունենք, միայն Հայաստանի կործանումն ա երաշխավորված»։

«Նիկոլ ջան, քից list, մենք կառնենք, մի՛ ծախի խալխին»։

«Просто идет продажа армянских земель этим диктатором»։

«Անպատիվ տիգրանաշենցիներ, անպատիվ վարդենիսցիներ պատրաստվեք թրքանալուն»։

Մարիաննա Արամյան