Վարչապետ կոչվածը ակնարկեց Արցախը որոշակի կարգավիճակով Ադրբեջանի կազմ հանձնելու մտադրության մասին․ Բաբկեն Հարությունյան

  Վարչապետ կոչվածը ակնարկեց Արցախը որոշակի կարգավիճակով Ադրբեջանի կազմ հանձնելու մտադրության մասին․ Բաբկեն Հարությունյան

Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ինչո՞վ է Նիկոլը տարբերվում աստղաոչմիբան Լյուսիայից

Ազգային ժողովում վարչապետ կոչվածը հանդես եկավ մի շարք սուտ և մանիպուլյատիվ հայտարարություններով, իսկ որն ամենավտանգավորն է` ակնարկեց Արցախը որոշակի կարգավիճակով Ադրբեջանի կազմ հանձնելու մտադրության մասին։
Այսպիսով.

1.«Այսօր միջազգային հանրությունն ասում է՝ իջեցրեք Արցախի կարգավիճակի համար ձեր սահմանած նշաձողը, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չճանաչելը մեծ վտանգ է ոչ միայն Արցախի, այլև ՀՀ-ի համար», - Նիկոլ։
Հարց. Միջազգային հանրությունը, եթե նման պահանջ է իբր ներկայացնում, ապա ինչու՞ էր Ալիևը հայտարարում, որ իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։

2. «Ինքս ինձ չկարողացա համոզել, որովհետև դժվար էր համոզվել, որ 30 տարիների զրկանքների արդյունքում կարելի էր պարզապես հանձնել հաղթանակի պտուղներն ու դիմացը չստանալ ոչինչ», - Նիկոլ։
Հարց. Այդ դեպքում ինչու՞ էր Նիկոլը գնում Ստեփանակերտ, հանրահավաք անում և բառացի ասում. «Արցախը Հայաստա՛ն է, և վե՛րջ»։

3. «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե առանց զոհերի», - Նիկոլ։
Հարց. Իսկ ինչի՞ չկանխեց, չկանխելով դավաճանի խարանից ազատվե՞ց, իսկ կարո՞ղ է Նիկոլին պետք էր ամեն գնով ազատվելու Արցախի հարցից` անկախ նրանից մեզ կմնա Արցախը, թե Ադրբեջանը կգրավի այն։

4. «Չի բացառվում, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնի, կփորձի խաղաղության բանակցությունների գործընթացը փակուղի մտցնել՝ դարձնելով նոր ագրեսիվ գործողությունների առիթ», - Նիկոլ։
Հարց. Նիկոլն ակնարկու՞մ է, թե Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման դեպքում Ռուսաստանը իր պարտավորությունը չի՞ կատարելու և Հայաստանին չի օգնելու՞, թե՞ ՀԱՊԿ-ն միայն Ղազախստանում գործելու համար է, այն էլ իր «ջանքերով»։ Ուզու՞մ է ասել, թե Արցախում ռուսական խաղաղապահները անիմաստ են կանգնած ու հակահարված չեն տալու՞։

5. «Ադրբեջանի առաջարկած կետերում մեզ համար անընդունելի ոչինչ չկա»․-Նիկոլ։
Հարց. Ալիևն առաջարկված հինգ կետերի տակ հասկանում է Արցախն ամբողջությամբ Ադրբեջանին հանձնել, կարո՞ղ է Նիկոլն էլ է այդպես կարծում։ Առաջարկված կետերը, եթե ընդունելի է, ինչի՞ է Նիկոլն ասում, թե Բաքուն փորձում է կոմունիկացիաների բացման գործընթացը փակուղի մտցնել, այնպես անել, որ ՀՀ շրջափակումն ավելի խորանա։

6. «Գլխավոր շտաբի նախկին պետն ու ընդդիմությունն են մեղավոր, որ Ադրբեջանը մայիսին ներխուժեց Հայաստան»,- Նիկոլ։
Հարց. Երբ Նիկոլը մեղադրում է, վերջում էլ ամփոփում իր մեղադրանքը որպես կոնսպիռոլոիգա և ոչ մի փաստով չհիմնավորված, աստղաոչմիբան Լյուսիայից ինչո՞վ է տարբերվում։