Կայացել է Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը

Անթալիայի 4-րդ դիվանագիտական ֆորումի շրջանակում կայացել է Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Հաքան Ֆիդանի հանդիպումը։
Բայրամովը Ֆիդանին տեղեկացրել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին, գրել են ԶԼՄ-ները։
Կողմերն ընդգծել են «բանակցությունների և դիվանագիտության կարևորությունը տարածաշրջանային և միջազգային մակարդակներում նկատվող անվտանգության և անկայունության խնդիրների լուծման գործում»։