Տավուշի մարզում BMW-ն բախվել է քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում

Տավուշի մարզում BMW-ն բախվել է քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում

Տավուշի մարզում, այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 09։10-ի սահմաններում Իջևանի բնակիչ՝ 38-ամյա Լյովա Բ-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 115 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Լյովա Բ-ն և ուղևոր՝ Իջևանի բնակիչ, 45-ամյա Սերգեյ Դ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվ են գործել Դիլիջանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, որը վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգություն է ցուցաբերել։