Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև ռեսուրսների վերաբերյալ գործարքը կարող է ստորագրվել այս շաբաթ

Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև ռեսուրսների վերաբերյալ գործարքը կարող է ստորագրվել այս շաբաթ

Վաշինգտոնի և Կիեւի միջև ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիրը կարող է ստորագրվել արդեն այս շաբաթ։ Այս մասին Bloomberg-ին ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը։

«Մենք շատ, շատ մոտ ենք», - ասաց նա գործարքի ստորագրման մասին:

Ավելի վաղ Բեսենթն ասել էր, որ Վլադիմիր Զելենսկին պայթեցրել է աշխարհի ամենահեշտ գործարքը, երբ փետրվարին սկանդալ է առաջացրել Սպիտակ տանը։ Նրա խոսքով, այդ օրը ամեն ինչ պատրաստ էր երկու երկրների միջեւ ընդերքի գործարքի ստորագրման համար։