Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել

Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել

Մարտի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում ավտոմեքենա է այրվում։

Shamshyan.com-ի տեղեկություններով, շարժական «վուլկանիզացիան» ժամանել էր «Volkswagen»-ի վարորդի կանչով, քանի որ ճանապարհին եղած փոսերի պատճառով «Volkswagen»-ի առջևի անվահեծանը վնասվել էր ու վարորդը զանգահարել էր շարժական «վուլականիզացիա», ովքեր ժամանել էին ու դեռ աշխատանքները չսկսած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել ու այն արագ տարածվել։

Ըստ նախնական տեղեկությունների հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։