ԲԱՑԱՌԻԿ. Միհրան Պողոսյանը` անհետացած կոկաինի, «հեղափոխության պահապանների» և սխալներն ընդունելու մասին

ԲԱՑԱՌԻԿ. Միհրան Պողոսյանը` անհետացած կոկաինի, «հեղափոխության պահապանների» և սխալներն ընդունելու մասին

ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Հայաստանից մեկնել է ՌԴ ու վեց տարի է՝ գտնվում է հետախուզման մեջ այս իշխանությունների կողմից, վեց ամիս առաջ MediaHub-ին հենց Մոսկվայում բացառիկ հարցազրույց էր տվել ու ասել, որ ինքը մտնում է ակտիվ քաղաքականություն և նոր կուսակցություն բացում՝ Հայոց Համազգային Միասնություն անունով։ 

Դրանից անցել է վեց ամիս, և մենք կրկին Մոսկվայում Միհրան Պողոսյանի հետ հարցազրույց ենք արել՝ իր կուսակցության, քաղաքական գործընթացների, Հայաստանին վրա հասած նոր վտանգների, ինչպես նաև այն մեկ տոննա կոկաինի թեմայով, որի շրջանակներում ձերբակալել և տևական ժամանակ կալանավորած էին պահում Պողոսյանին պատկանող «Քեթրին գրուպ» ընկերության աշխատակիցներին։ 

«Մեր շարքերն ամեն օր համալրվում են, մեր կուսակցության շարքերը լրացնում ենք նորանոր հայրենասերներով, ավելին ասեմ՝ իմ այն կոչը, որ մենք ձեռք ենք մեկնում բոլորին, անգամ գործող վարչախմբի անդամներին, ես ուրախ եմ, որ այդ կոչը տեղ հասավ։ Մենք ունենք փաստեր, որ գործող վարչախմբի կողքը գտնվող անձանցից և ուժերից արդեն միացել են մեր կուսակցությանը, և դա ես գնահատում եմ որպես կուսակցության հաղթանակ»,-մեզ հետ զրույցում ասաց Միհրան Պողոսյանը։ 

Նա նկատի ունի ժամանակին Նիկոլ Փաշինյանի իրականացրած հեղափոխությունը պաշտպանած «Հեղափոխության պահապաններին», որոնք ՔՊ-ից պոկվել են և այսօր Պողոսյանի հիմնած ՀՀՄ կուսակցության անդամներն են։

«Մեր խնդիրը բոլորին հավաքագրելն է, և, այո, նաև պետք է ունենալ տղամարդկություն և ասել, որ գիտե՞ք ինչ, մենք սխալվեցինք, մենք ճիշտ չէինք, որ գնացինք այս մարդու հետևից։ Եւ, ցավոք, 2018 թվականին այն մեծ բազմությունը, որին կարողացավ այսօրվա գործող վարչախմբի ղեկավարը խաբել, բոլորը չեն, որ այդ տղամարդկությունը ունեն և կարողանում են բարձրաձայնել և ասել, որ մենք սխալվել ենք և այսօր փորձել կատարել սխալների ուղղումներ»,-ասաց Միհրան Պողոսյանը։ 
Մեր դիտարկմանը, թե դա ճամբարափոխությո՞ւն չէ, արդյոք, մեր զրուցակիցն ասաց․ 

«Ես նորից եմ ասում՝ սխալների բարձրաձայնումը տղամարդկություն է։ Մենք չպետք է մեր անձնականը վեր դասենք պետության շահից»։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ 

Վահե Մակարյան