Սերգեյ Սարգսյանը ևս դուրս եկավ 1/4 եզրափակիչ

Ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը 1/8 եզրափակչում 10:3 հաշվով առավելության հասավ հունգարացի Քրիստիան Գաբոր Անգյալի նկատմամբ և դուրս եկավ 1/4 եզրափակիչ:
Հայաստանի չորրորդ ներկայացուցիչ, 86 կգ քաշային Կնյազ Իբոյանը չկարողացավ հաղթահարել 1/8 եզրափակչի արգելքը՝ 3:11 հաշվով պարտվելով մոլդովացի Իվան Իչիզլիին: