Ոստիկանությունը բերման է ենթարկել մեր սիմվոլ վրանն ու բարձրախոսը, հրաժարվում են վերադարձնել․ «Զանգ» (տեսանյութ)

Ոստիկանությունը բերման է ենթարկել մեր սիմվոլ վրանն ու բարձրախոսը, հրաժարվում են վերադարձնել․ «Զանգ» (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Զանգ» քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել որում ասվում է․

«Ոստիկանության ծառայողները «Զանգ» շարժման նախաձեռնած իրազեկման ակցիայի մասնակիցների ձեռքից կոպտորեն, ուժի գործադրմամբ խլել ու ոստիկանություն են տարել հավաքի պարտադիր ատրիբուտը՝ բարձրախոսը, և հրաժարվում են վերադարձնել։ 

Այդպիսով ոստիկանությունը  բովանդակազրկել է մեր հավաքը՝ իրազեկման ակցիան, մենք պահանջում ենք վերադարձնել բարձրախոսը։ 

ՄԻՊ-ին կոչ ենք անում տեղում արձագանքել ոստիկանության ոչ իրավաչափ գործողություններին ու ներկայացուցիչներ ուղարկել ոստիկանության բաժին»։