Պատուհանից ընկած Միխայիլ Եֆրեմովի որդին կոմայից հետո ուշքի է եկել

Ռուս դերասան Միխայիլ Եֆրեմովի որդին՝ Նիկոլայը, մի քանի օր կոմայի մեջ մնալուց և արհեստական շնչառության սարքին միացած կինելուց հետո արթնացել է։ Այս մասին գրում է Baza հրատարակությունը։ Նշվում է, որ տուժածն արդեն խոսում է, ուտում ու ապաքինվում է երրորդ հարկի պատուհանից ընկնելուց հետո։ Բժիշկները 31-ամյա արտիստի վիճակի մեջ բարելավումներ են տեսնում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Միխայիլ Եֆրեմովի որդին Մոսկվայի հարավում ընկել է իր բնակարանի պատուհանից:
Mashi-ի տեղեկություններով՝ Նիկոլայը շտապ հոսպիտալացվել է Յուդին քաղաքի կլինիկական հիվանդանոց՝ ազդրի և կոնքի ոսկորների կոտրվածքով։
Բժիշկները շտապ վիրահատություն են կատարել և կարողացել են փրկել նրա կյանքը։ Երբ դերասանը ուշքի է եկել, ասել է, որ պատահաբար է ընկել պատուհանից։ Հարևանների խոսքով՝ Եֆրեմով կրտսերը չարաշահում է ալկոհոլը և գրանցված է հոգեբույժի մոտ։ Ոստիկանությունը ստուգում է իրականացնում։