Եվրոպական ռազմական շրջանակները պատրաստվում են Ռուսաստանի հետ հակամարտության

Եվրոպական ռազմական շրջանակները պատրաստվում են Ռուսաստանի հետ հակամարտության

Եվրոպական զինվորականները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր առճակատման, գրել է «Le Figaro»-ն՝ վկայակոչելով աղբյուրներ։

Ռազմական շրջանակները կարծում են, որ դիմակայությունը երկար է տևելու և «պատրաստվում են վատագույնին»։

Նմանատիպ մթնոլորտ, ըստ թերթի, տիրում է «բոլոր եվրոպական երկրներում»։ Ռազմական փորձագետները հաշվարկում են տարբեր սցենարներ, այդ թվում՝ հիբրիդային հարձակումներ և նույնիսկ ուղիղ մարտեր։

Նշվում է, որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև լայնամասշտաբ հակամարտության հավանականությունը գնահատվում է ցածր՝ հաշվի առնելով միջուկային էսկալացիայի ռիսկերը։ Սակայն ավելի հավանական է համարվում սահմանափակ հակամարտությունը (եվրոպական երկրներից մեկի տարածքում կամ Եվրոպայից դուրս): Անգամ մոտավոր ժամկետ է նշվում՝ չորսից հինգ տարի։

Ֆրանսիացի զինվորականները վերապատրաստում են անցնում մոտ ապագայում նման ռիսկերի շեշտադրմամբ։ Նրանց ասում են, որ էսկալացիայի վտանգը զգալի է Ֆրանսիայի համար։