2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Մարտի 27-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 66-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Տոյոտա» մակնիշի մեքենաներ: Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

«Օպելի» ուղևոր 40-ամյա Նազիկ Սադոյանը տեղում մահացել է, իսկ վարորդը, երկու ուղևորները և «Տոյոտայի» վարորդն ու 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվոլ են հիվանդանոց: Հիվանդանոցի ճանապարհին մահացել է նաև «Օպելի» վարորդը՝ 38-ամյա Շիրին Ֆերոյանը:

Կատարվում է նախաքննություն:

`