Փոթորիկ, տապալված ծառեր, չեղարկվում են չվերթները. վատ եղանակի պատճառով Սոչիում կա զոհ (տեսանյութ)

Փոթորիկ, տապալված ծառեր, չեղարկվում են չվերթները. վատ եղանակի պատճառով Սոչիում կա զոհ (տեսանյութ)

Սոչիում վատ եղանակի պատճառով առնվազն մեկ մարդ է մահացել: Ըստ SHOT-ի՝ ողբերգությունը տեղի է ունեցել ուշ երեկոյան՝ Կոմսոմոլի 60-ամյակի փողոցում, հետիոտնը ստացած վնասվածքներից տեղում մահացել է։

Այժմ Սոչիում հորդառատ անձրև է գալիս և կայծակ է, ուժգին քամուց ծառեր են կոտրվել ճանապարհներին և ընկել մեքենաներին վրա։ Տների տանիքներ են պոկվում, իսկ տեղի օդանավակայանում հետաձգվել է գրեթե 20 չվերթ, որոնցից մի քանիսն արդեն 8 ժամ և ավել։

Տեսանյութերը՝ այստեղ