Բժիշկները զգուշացրել են շոգեբաղնիքներում մի սովորության վտանգավորության մասին

Բժիշկները զգուշացրել են շոգեբաղնիքներում  մի սովորության վտանգավորության մասին

Թերապևտ Ելենա Մալիշևան ու սրտաբան Գերման Գանդելմանը ռուսական Առաջին ալիքի «Ապրիր առողջ» հաղորդաշարի եթերում ասել են, որ շոգեբաղնիքներում ալկոհոլ օգտագործելը վտանգավոր է կյանքի համար։ 

«Ի՞նչ է շոգեբաղնիքը: Դա հեղուկի կորուստ ու անոթների լայնացում է: Ի՞նչ է ալկոհոլը: Դա միզամուղ է և նույնպես անոթների լայնացման միջոց»,- ասել է Գանդելմանը:

Այդ իսկ պատճառով, ըստ նրա, շոգեբաղնիքում ալկոհոլ օգտագործելը հանգեցնում է արյան ճնշման նվազման ու գիտակցության կորստի, իսկ արդյունքում՝ մահվան։

«Ձեր հեղուկի կորուստը կարող է հսկայական լինել, ուստի, ցավոք, դա [շոգեբաղնիքում ալկոհոլ խմելը] լավագույն տարբերակը չէ», - ընդգծել է Մալիշևան:

Բժիշկը խորհուրդ է տվել ջուր խմել շոգեբաղնիքներում։ «Ջուրը վերականգնում է ձեր կորուստները»,- բացատրել է մասնագետը։