Ինչու է Գյումրիում ծառ կտրվել

Ինչու է Գյումրիում ծառ կտրվել

Գյումրու համայնքապետարանը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով ծառ կտրելու մասին տեսանյութին։

«Գյումրու Տերյան 94 շենքի բակի ՏԵ 175 ենթակայանի հարևանությամբ գտնվող բարդին հատվել է՝ հաշվի առնելով ՀԷՑ «Ղարս» մասնաճյուղից ստացված գրությունն ու համայնքապետարանի համապատասխան մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունը:

Ըստ ենթակայանից ստացված գրության՝ բարդու արմատները մխրճված են եղել ենթակայանը սնուցող մալուխների մեջ, նաև խոչընդոտել են ենթակայանի շահագործման աշխատանքներին: Սա փաստել է նաև տարածքում կատարված ուսումնասիրությունը:

Ելնելով ռիսկայնությունից և անվտանգության նկատառումներից, ծառը հատելու որոշում է կայացվել: Ստացված գրությունը, ուսումնասիրության արձանագրությունն ու որոշումը՝ ստորև»։