Լենցովը հավաստիացրել է՝ քայլեր են ձեռնարկվելու ծագած խնդիրները կարգավորելու ուղղությամբ․ պետնախարար

Լենցովը հավաստիացրել է՝ քայլեր են ձեռնարկվելու ծագած խնդիրները կարգավորելու ուղղությամբ․ պետնախարար

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը գրում է․

«Այսօր Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաաշտպան Գեղամ Ստեփանյանի, Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի և Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի մասնակցությամբ հանդիպել ենք Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար Ալեքսանդր Լենցովի և այլ ներկայացուցիչների հետ:

Մեր կողմից Ա.Լենցովին է ներկայացվել Արցախում ստեղծված իրավիճակը, Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժման մասնակիցների պահանջը: Ա.Լենցովը հայտնել է, որ իրավիճակի վերաբերյալ պարբերաբար տեղեկություններ է փոխանցում Մոսկվա, ընդունել է, որ Արցախում հումանիտար ճգնաժամ է, որը ամեն րոպե խորանում է, արգելափակված է Արցախը Հայաստանին միացնող ճանապարհը, խախտված է Եռակողմ հայտարարության 6-րդ կետը: Ա.Լենցովը հավաստիացրել է, որ իրավիճակի հետագա զարգացումների վերաբերյալ տեղեկությունները այսուհետ վերադասին են փոխանցվելու անընդհատ և քայլեր են ձեռնարկվելու ծագած խնդիրները կարգավորելու ուղղությամբ»։