Կոռուպցիան վերադառնում է

Կոռուպցիան վերադառնում է

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» Էջմիածնի ՔՊ-ական քաղաքապետ Դիանա Գասպարյանն է: 

Հող՝ սկեսրոջը

Էջմիածնի 1.2 հեկտար մակերեսով տարածքը պատկանում է Էջմիածնի ՔՊ-ական քաղաքապետի սկեսրոջը, արդյո՞ք սա հովանավորչության դրսևորում չէ, ու արդյո՞ք քաղաքի սեփականության վաճառքն ընտանիքի անդամին օրինական ճանապարհով է եղել. այս հարցերը սկսել են քննել իրավապահները։ Քաղաքապետ Դիանա Գասպարյանը հարցաքննվել է։ 

Հին բարքերի վերադարձ 

Կարո՞ղ ենք եզրակացնել, որ տեղի է ունեցել կոռուպցիոն գործարք. պաշտոնական դիրքը չարաշահվել է, հողը սկզբում օտարվել է այլ մարդու, ի վերջո գտել է իր «ճիշտ սեփականատիրոջը»՝ քաղաքապետի սկեսրոջը: Սա հայտնի սխեմա է, որը կիրառելու համար հին համակարգի բազմաթիվ գործիչներ անցնում են քրեական գործերով: Արդյո՞ք Գասպարյանի դեմ քրեական հետապնդում կհարուցվի, թե՞ նա «ներվելու» է, որովհետև Փաշինյանի յուրայինն է: Սա է հիմնական հարցը:

Վահրամ Բագրատյան