Հանգիստ ինչպես տանկը. կենդանակերպի այս նշանները համարվում են ամենադանդաղները

Աստղագուշակները առանձնացնում են կենդանակերպի 3 նշանների ներկայացուցիչների, որոնք հայտնի են բնավորության այնպիսի յուրահատուկ գծերով, ինչպիսիք են դանդաղությունն ու հանգստությունը։ Խոսքը Ցուլի, Խեցգետնի ու Այծեղջյուրի մասին է։ Նրանք ուշադիր դիտարկում են յուրաքանչյուր որոշում, և դա նրանց դարձնում է հուսալի, բայց դանդաղ:
Ցուլը հարմարավետության հիանալի գիտակ է։ Նա սիրում է կանխատեսելիություն բիզնեսում, և դա ստիպում է նրան որոշում կայացնելուց առաջ կշռել դրական և բացասական կողմերը:
Խեցգետինն առաջնորդվում է իր հույզերով ու զգացմունքներով, նրան ժամանակ է պետք վերաիմաստավորելու և վերլուծելու իր ներքին փորձառությունները.
Այծեղջյուրը չափազանց զգույշ է և գործնական։ Նա ձգտում է նվազագույնի հասցնել ռիսկերը, ուստի որոշումները հետաձգում է մինչև վերջին պահը։