Ընդդիմությունը դիմել է Ալեն Սիմոնյանին. ո՞րն է պահանջը

Ընդդիմությունը դիմել է Ալեն Սիմոնյանին. ո՞րն է պահանջը

Այո՛, մենք այսօր դիմել ենք ԱԺ նախագահին՝ ԱԺ հրատապ նիստ անցկացնելու պահանջով։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով՝ հրատապ նիստ պետք է անցկացվի՝ ելնելով պետությունում ստեղծված իրավիճակից։

«Մենք նախաձեռնել ենք նման նիստ՝ նաև ելնելով սահմաններին կատարվող վիճակից»,- նշեց նա։

Դիտարկմանը, որ «Միասին» շարժումն էլ հայտարարում էր, թե ընդդիմությանն է դիմելու, որպեսզի Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսվի, Սեյրան Օհանյանն արձագանքեց, որ իրենք ստացել են «Միասին» շարժման պահանջագիրը։

«Այդ խնդիրը միշտ էլ կա մեր պետության մեջ, բայց պիտի դա քննարկենք ու մեր տեսակետը հայտնենք։ Բայց դա պետք է համապատասխանի իրականությանն ու մեր հնարավորություններին։ Բոլոր պայմանները պետք է հասունանան»,- նշեց Սեյրան Օհանյանը։

Նարե Գնունի