Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի նոր ղեկավար է նշանակվել (լուսանկար)

Թուրքական երկրորդ բանակի հրամանատար գեներալ Մեթին Գյուրաքը նշանակվել է Թուրքիայի գլխավոր շտաբի պետ։ Այս մասին բարձրագույն ռազմական խորհրդի նիստում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ըստ տեղեկությունների՝ ցամաքային զորքերի հրամանատար է նշանակվել գեներալ Սելչուկ Բայրաքթարօղլուն, իսկ ռազմաօդային ուժերի հրամանատար է նշանակվել ռազմաօդային ուժերի մարտական ավիացիայի հրամանատար, գեներալ Զիա Ջամալ Քադըօղլուն։