Ստամբուլի ափերի մոտ երկու բեռնանավ են բախվել

Ստամբուլի ափերի մոտ երկու բեռնանավ են բախվել

Անցած գիշեր Ստամբուլի ափերի մոտ՝ Մարմարա ծովում, երկու նավ են բախվել. հայտնում է Թուրքիայի առափնյա պահպանության գլխավոր վարչությունը։

«Վոլգո Դոն 207 բեռնատարը խարսխված է եղել Ստամբուլի Ահըրքափի նավամատույցում և բախվել 147 մետրանոց Astrid L բեռնատարին, որն արդեն խարիսխում էր», - նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Երկրորդ նավը ուղևորվում էր Անտիգուայի և Բարբուդայի դրոշի ներքո:

Առափնյա պահպանությունը նշել է, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, ինչպես նաև շրջակա միջավայրին վնաս չի հասցվել։