Միջազգային քրեական դատարանի նախագահն Արարատ Միրզոյանին է հանձնել Հռոմի կանոնադրության հատուկ թողարկման օրինակը

Միջազգային քրեական դատարանի նախագահն Արարատ Միրզոյանին է հանձնել Հռոմի կանոնադրության հատուկ թողարկման օրինակը

Հայաստանի՝ Հռոմի ստատուտը 124-րդ ստորագրող երկրի, անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառման շրջանակներում Միջազգային քրեական դատարանի նախագահ Պյոտր Հոֆմայսկին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին է հանձնել Հռոմի կանոնադրության հատուկ թողարկման օրինակը: Հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Միջոցառմանը մասնակցել են նաև ՄՔԴ անդամ երկրների համաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտան, ՄՔԴ գլխավոր դատախազը, Հաագայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի մի շարք ներկայացուցիչներ՝ շուրջ 60 դիվանագիտական ներկայացուցչություններից, լրագրողների ասոցիացիայի նախագահը, ինչպես նաև այլ հյուրեր։