Եթե ձեր հայրենիքը 29,8 հազար քկմ-ն է, ապա հազարավոր տղաներ ո՞ր հայրենիքի համար են զոհվել
Տիկի՛ն Ջուլհակյան, եթե Ձեր հայրենիքը 29,8 հազար քկմ-ն է, ապա հազարավոր տղաներ ո՞ր հայրենիքի համար են զոհվել, ո՞ւմ հայրենիքի համար են զոհվել։ Այսօր ԱԺ-ում դիմելով ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին` նման հարց հնչեցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ եթե այսօր պատասխանը հնչում է՝ «հանուն Հայաստանի Հանրապետության», ապա երկու տարի առաջ հնչում էր՝ «հանուն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության»։
«Դուք իրական հայրենիքը դարձրիք պատմական։ Ես անկախության ժամանակ նոր ծնվել եմ ու իրական հայրենիք եմ տեսել։ Ու Նիկոլ Փաշինյանի որդին պատմական հայրենիքում չէր ծառայում, այլ իրական հայրենիքում էր ծառայում։ Ու ամեն անգամ իրական հայրենիքից պատմական հայրենիք չէր Փաշինյանն ուղղաթիռով գնում»,- նշեց Գրիգորյանը։
Ըստ նրա՝ ՔՊ-ն խնդիր ունի կոծկելու իր սխալները, բայց փաստն այն է, որ ՔՊ-ն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի նշաձողն իջեցրեց։ «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն էսօր դարձրել եք սոցիալական հարց»,- նկատեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։