Թուրք հայտնի երգչուհին ձերբակալվել է կրոնական թեմայով կատակելու համար

Թուրք հայտնի երգչուհին ձերբակալվել է կրոնական թեմայով կատակելու համար

Թուրք հայտնի երգչուհի Գյուլշեն Չոլաքօղլուն օգոստոսի 25-ին ձերբակալվել է կրոնական թեմայով կատակելու համար։ Այս մասին հայտնում է Bianet. պարբերականը։

Նշվում է, որ թուրք աստղը մեղադրվում է ատելություն, թշնամանք և վիրավորանք հրահրելու մեջ։

Չոլաքօղլուն այս տարվա ապրիլ ամսին ծաղրել էր մուսուլմանական պրոֆեսիոնալ- տեխնիկական ուսումնարանը, որն ավելի հայտնի է որպես Թուրքիայի իմամ-խաթիբի դպրոց։ Իրավապահները այս հանգամանքի վրա միայն հիմա են ուշադրություն դարձրել։

«Նախկինում նա սովորել է իմամ-խաթիբի դպրոցում։ Այստեղից է նրա այլասերվածությունը»,-համերգի ժամանակ իր երաժիշտներից մեկի հասցեին ասել էր երգչուհին։

Երգչուհին արդեն ներողություն է խնդրել, նրան շտապել են աջակցել այլ երգիչներ, որոնց թվում է թուրք երգիչ Թարքանը։