«Վեոլիա ջուրն» ու ՔՊ-ն «հիմնավորելու» են թանկացումները՝ ՀՀ քաղաքացիների լռության պայմաններում

«Վեոլիա ջուրն» ու ՔՊ-ն «հիմնավորելու» են թանկացումները՝ ՀՀ քաղաքացիների լռության պայմաններում

«Վեոլիա ջուր» ընկերությունը մտադիր է ջրի սակագնի վերանայման հայտով դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ 

Հայտարարության համաձայն` ընկերությունն առաջիկա օրերին հանդես կգա պաշտոնական առաջարկով` ջրի մատակարարման ու ջրահեռացման սակագինը գործող 200 դրամի փոխարեն սահմանել 209 դրամ յուրաքանչյուր 1 խմ–ի համար։

ՔՊ-ականներն որոշել են նոր «բարի» լուրով զարմացնել ՀՀ հպարտ, բայց ամեն օր աղքատացող քաղաքացիներին՝ այս անգամ թանկանում է ջուրը: «Վեոլիա ջուր» ընկերության ղեկավարությունն իհարկե չի ապրում այն աշխատավարձով, որով փորձում են ապրել ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներ, ում համար ջրի սակագնի թանկացումն էական հարված է լինելու:

Փաշինյանի օրոք միայն ՔՊ-ականներն են լավ ապրում «թավշյա Հայաստանում»՝ ՔՊ-ականների օգտին քվեարկողներն իրենց մաշկի վրա զգում են, թե ինչ ապագա է նրանց սպասվելու ՔՊ-ի իշխանության օրոք:

Ջրի սակագնի թանկացումն իհարկե թե իշխանությունները, թե «Վեոլիա ջուր» ընկերությունը «հիմնավորելու» են տարբեր պատճառաբանություններով, սակայն դա ընդհանրապես ոչ մի նշանակություն չունի հասարակ քաղաքացիների, սպառողների համար: ՔՊ-ն իր քայլերով տնտեսական աղետ, սոցիալական պայթյուն է հասունացնում և խթանում է արտագաղթը ՀՀ-ից:

Արցախը հայաթափելուց հետո ՀՀ գործող իշխանությունները ցանկանում են նպաստել նաև ՀՀ-ի հայաթափմանն՝ արտագաղթի թվերը սոցիալական պատճառներով նոր ռեկորդներ են սահմանում:

Ցանկացած ադեկվատ իշխանություն փորձելու է զսպել սակագների բարձրացումը, գնաճը տարբեր գործիքակազմերով, սակայն ՔՊ-ն ունի ուրույն գործելաոճ՝նախընտրական շրջանում լռում է թանկացումների մասին, իսկ երբ ՀՀ հպարտ քաղաքացիները քվեարկում են նրանց օգտին՝ ընտրություններից հետո «լավ» լուրը հայտնում են հանրությանը:

Քանի դեռ ՀՀ քաղաքացիները լռում և համակերպվում են այս իրավիճակի հետ՝ թանկանալու է թե ջուրը, թե մյուս կենսական նշանակության, առաջին անհրաժեշտության ապրանքները: ՔՊ-ն չունի տնտեսական քաղաքականություն՝դա արդեն փաստ է բոլորի համար:

 

Վահրամ Բագրատյան