Հայտնի բժիշկ Մյասնիկովը խոստովանել է, որ ամեն օր ալկոհոլ է խմում

Հայտնի բժիշկ Մյասնիկովը խոստովանել է, որ ամեն օր ալկոհոլ է խմում

Ռուս հայտնի բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը խոստովանել է, որ 50 տարի շարունակ ամեն օր ալկոհոլ է խմել, ինչպես նաև իր սերը դոշիրակի ակնթարթային արիշտաների նկատմամբ։ Նա պատմել է «Passion.ru»-ին։

Բժշկի խոսքով՝ ամեն ինչ լավ է չափի մեջ, ուստի կարծում է, որ անհրաժեշտ է բավարարել նման կարիքները և ամբողջությամբ չհրաժարվել անառողջ սնունդից։ Օրինակ՝ Մյասնիկովն իրեն թույլ է տալիս ամիսը մեկ պելմենի, իսկ Դոշիրակը կարող է ուտել 2-3 շաբաթը մեկ։ Նա խոստովանել է, որ իր համար դա ամենահամեղ ուտելիքն էր։

«Անկեղծ ասած, ես արդեն 50 տարի ամեն օր քիչ քանակությամբ ալկոհոլ եմ խմում։ Ես դա անում եմ արդեն 50 տարի, և նայեք ինձ։ (…) Ես 71 տարեկան եմ և կարող եմ երեք անգամ բարձրացնե; 130 կիլոգրամանոց ծանրաձող»,- ասել է մասնագետը։