ԱՄՆ կրթության նախարարությունը զրկում է Հարվարդի դրամաշնորհներից

ԱՄՆ կրթության նախարարությունը զրկում է Հարվարդի դրամաշնորհներից

ԱՄՆ կրթության նախարարությունը հայտարարել է, որ կրճատում է Հարվարդի համալսարանի պետական ​​ֆինանսավորումը 2,2 միլիարդ դոլարի չափով:

«Հակասեմիտիզմի դեմ համատեղ աշխատանքային խումբը հայտարարել է Հարվարդի համալսարանի համար 2,2 միլիարդ դոլարի բազմամյա դրամաշնորհների և 60 միլիոն դոլարի բազմամյա պայմանագրերի սառեցման մասին», - ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ կառավարությունը վերանայում է համալսարանի ֆինանսավորումը 9 մլրդ դոլարով։ Համալսարանի ղեկավարությունը զգուշացրել է, որ դա սպառնում է կրճատել կրթական և հետազոտական ​​ծրագրերը: