Պորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Պորտուգալիայի հավաքականը  նոր գլխավոր մարզիչ ունի

Պորտուգալիայի հավաքականի նոր մարզիչ է նշանակվել Ռոբերտո Մարտինեսը։ 49-ամյա իսպանացին այդ պաշտոնում փոխարինել է Ֆերնանդու Սանտուշին։

Մարտինեսը Բելգիայի հավաքականից հեռացել է խմբային փուլում՝ ԱԱ-2022-ից դուրս մնալուց հետո։ Նա Բելգիայի հետ աշխատել է 2016 թվականի օգոստոսից։ Մինչ այդ իսպանացին գլխավորել է «Սոունսին»,«Ուիգանը» և «Էվերտոնը»։

Սանտուշը Պորտուգալիայի հավաքականից հեռացել է ԱԱ-2022 -ից հետո։ Նրա հետ թիմը դուրս էր եկել մրցաշարի քառորդ եզրափակիչ։