Երեխաները uարuափած տnւն են եկել, մինչև hիմա փnրձում եմ հանգuտացնել, շատ են վախեցել. Հաթերքի գյուղապետի կին

Երեխաները uարuափած տnւն են եկել, մինչև hիմա փnրձում եմ հանգuտացնել, շատ են վախեցել. Հաթերքի գյուղապետի կին

Անչափահաս երեխաների ներկայությամբ ձերբակալել են Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերքի գյուղապետին։ Կինը՝ Վարսիկը, MediaHub-ին պատմեց, որ նա իր մեքենայով 3 անչափահաս երեխաներին Նուռնուսից տանում էր պարապմունքի, սակայն, Բյուրեղավանի մոտակայքում ամուսնուն իջեցրել են մեքենայից ու տարել անհայտ ուղղությամբ։ 

«Երեխաներին թողել են միայնակ, իսկ Վարդանին վայրագաբար ձերբակալել։ 7, 9 և 14 տարեկան երեխաներս սարսափահար տուն են եկել։ Մինչ հիմա փորձում եմ հանգստացնել նրանց, բայց չի ստացվում, շատ են վախեցել»,- ասաց կինը։

Վարսիկն ասաց, որ ամուսնու տեղը չգիտի, իրեն դեռ ոչ ոք չի զանգահարել, տուն չեն եկել ու խուզարկում չեն իրականացրել։ Իսկ Վարդան Գրիգորյանի ավտոմեքենան ոստիկանության ծառայողները չեն տարհանել, թողել են նույն վայրում։ 

Մեզ հետ զրույցում հաթերքցի երիտասարդներից մեկն ասաց, որ միանշանակ այս ամենը քաղաքական ենթատեքստ ունի և շարունակությունն է Ստեփանակերտի, Ասկերանի և Մարտակերտի քաղաքապետերի ձերբակալությունների։ 

Ավելի վաղ փաստաբան Ռուբեն Մելիքյանն էր ահազանգել, որ Հաթերքի գյուղապետին շատ կոշտ ձևով բերման են ենթարկել, երեխաներին թողել ավտոմեքենայի մեջ մեն-մենակ:

Հունան Թադևոսյան