Խաղաղության ձգտող երկիրը մեր աչքի առաջ պատրաստվում է պատերազմի

Խաղաղության ձգտող երկիրը մեր աչքի առաջ պատրաստվում է պատերազմի

«Արդյո՞ք Ադրբեջանը ձգտում է խաղաղության»,- այս հարցը հատկապես մտահոգում է սահմանային գոտում՝ ադրբեջանական դիրքերից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա ապրող հայկական գյուղերի բնակիչներին։ Ադրբեջանն առաջվանը չէ, ավելի ճիշտ մենք չենք առաջվանը։ Զիջելով, տալով, հանձնելով հասանք այն կետին, որ Ադրբեջանն ինչ ասում է, անում ենք։ Բայց կլինի՞ խաղաղություն։ Ես այն տարիքում եմ, որ դրա պատասխանը վաղուց գիտեմ, չի լինելու, քանի դեռ մենք պարտադրողի դիրքում չենք, այլ հանձնվողի»,- MediaHub-ին ասում է Տավուշի մարզի Ներքին Կարմիր աղբյուր գյուղի բնակիչը՝ իր մտահոգությունը հայտնելով, որ ամեն օր ադրբեջանական զորքն ամրապնդում է դիրքերը։ 

«Ինչ են էդքան սարքում՝ չգիտեմ։ Խաղաղության ձգտող երկիրը մեր աչքի առաջ պատրաստվում է պատերազմի։ Իսկ մեր իշխանությունը բացահայտ դռնեդուռ ընկած խաղաղություն ա խնդրում սրանից-նրանից»,- նշեց նա։ 

Ներքին Կարմիր աղբյուրի բնակիչը նաև տեղեկացրեց, որ իր ունեցած տվյալներով՝ նոր հենակետեր են կառուցվում։ 

«Հայաստանը դարձնում են թուրքի վիլայեթ։ Իրենց մոտ սուտ խոսելն էնքան լավ ա ստացվում, որ ժողովրդին խաբելով մեզ տանում են ինտեգրման։ Ո՞նց կարելի ա 33 տարեկան պետականություն ունեցող երկրի հիմքերն էն աստիճանի վրա թուլացնել, որ առանց թաքցնելու ասում է՝ «Հայաստանի ինքնիշխանությունը վտանգված ա», ո՞վ է վտանգել»,- ասում է մեր զրուցակիցը։ 

Հիշեցնենք, որ Ադրբեջանական զինուժն Հայաստանի հետ սահմանի առաջին և երկրոդ բնագծերում ինժեներական, ամրաշինական աշխատանքներ է իրականացնում նաև Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում, Արարատի մարզի՝ Նախիջևանի ինքնավար հանրապետության սահմանի երկայնքով։

Հունան Թադևոսյան