Մատենադարանի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու հայտ է ներկայացրել երեք թեկնածու

Մատենադարանի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու հայտ է ներկայացրել երեք թեկնածու

Մատենադարանի տնօրենի թափուր տեղի համար հայտեր ներկայացնելու ժամկետն ավարտվել է հուլիսի 7-ին:

Մատենադարանից հայտնում են, որ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու հայտ են ներկայացրել կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մաթևոսյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և Մատենադարանի գիտաշխատող Արծրունի Սահակյանը:

Մատենադարանի հոգաբարձուների խորհուրդը տնօրենին կընտրի հուլիսի 17-ին: