Լսել եմ՝ մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են Ադրբեջանի սահմանային տարածքներում․ Վիկտորին

Լսել եմ՝ մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են Ադրբեջանի սահմանային տարածքներում․ Վիկտորին

Հուսով եմ, որ երեկվա հանդիպումը թարմ նկարագիր է տվել բոլոր քննարկվող հարցերին և մի շարք հարցեր նաև հետագայում քննարկման կարժանանան այլ մակարդակներում։ Հուսով եմ՝ շուտով կհանգենք հարգանքի՝ տարածքային ամբողջականության նկատմամբ, ինչը ենթադրում է զորքերի հանում։ Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Անդրեա Վիկտորինը՝ արձագանքելով այն դիտարկմանը, որ ԵՄ  տարբեր երկրներ բազմիցս կոչեր են հնչեցրել, որ Ադրբեջանը դուրս բերի իր զորքերը ՀՀ սուվերեն տարածքից, որի հետ կապված կա նաև ԵԽ բանաձև և հարցին՝ ԵՄ-ն սա ո՞ր փուլում է պատկերացնում։ 

Լրագրողը հետաքրքրվեց նաև, թե ի՞նչ նկատի ունի Վիկտորինը, երբ ասում է, որ երկու կողմերը պետք է դուրս բերեն իրենց զորքերը մեկը մյուսի տարածքից, քանի որ ՀՀ զորքերը Հայաստանի տարածքում են։ 

«Շատ հստակ նշվել է, որ մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են Ադրբեջանի սահմանային տարածքներում. հստակ սահմանազատում և սահմանագծում պետք է լինի։ Բրյուսելում այս ձևակերպումն է  եղել հստակ օգտագործված, ես պարզապես կրկնում եմ», -ասաց նա։

Ճշտող հարցին, թե որ կետերի մասին է խոսքը, վերջինս պատասխանեց՝  մանրամասներին ծանոթ չէ։ «Բանակցություններից եմ սա լսել»,- միայն ասաց ԵՄ պատվիրակության ղեկավարը։