Դեյվիդ Բեքհեմի 22-ամյա որդին ավարտել է ֆուտբոլային կարիերան

Դեյվիդ Բեքհեմի 22-ամյա որդին ավարտել է ֆուտբոլային կարիերան

Լեգենդար անգլիացի կիսապաշտպան Դեյվիդ Բեքհեմի որդին՝ Ռոմեոն, ավարտել է ֆուտբոլային կարիերան։

22-ամյա Ռոմեոն հանդես է եկել «Բրենտֆորդի» պահեստային թիմում, սակայն որոշել է հեռանալ ֆուտբոլից։ Ռոմեոն մոդելային կարիերա է ընտրել և արդեն պայմանագիր է կնքել ֆրանսիացի գործակալի հետ։