Ժան Կլոդ Վան Դամը դիմել է Վլադիմիր Պուտինին (տեսանյութ)

Ժան Կլոդ Վան Դամը դիմել է Վլադիմիր Պուտինին (տեսանյութ)

Հոլիվուդյան դերասան Ժան Կլոդ Վան Դամը տեսաձայնագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձ։

«Մենք սիրում ենք Ձեզ»,- ասել է Վան Դամը։

Նա ցանկություն է հայտնել գալ Ռուսաստանի Դաշնություն ու դառնալ «խաղաղության դեսպան»։ 2022 թվականին դերասանն այցելել էր Ուկրաինա, աջակցություն հայտնել Ուկրաինայի զինված ուժերին։

«Մեծ համբույր Ռուսաստանին, Պուտինին ու նրա ընտանիքին»,- ասել է լեգենդար դերասանը։

Նրա ուղերձը հրապարակել է ուկրաինացի լրագրող Դիանա Պանչենկոն, ով հայտնի է նրանով, որ Ուկրաինայում իր դեմ քրեական գործ է հարուցվել Մարիուպոլի մասին իր վավերագրական ֆիլմում «ռուսական ագրեսիան արդարացնելու» համար։

Տեսանյութն այստեղ