Երևանի քաղաքապետը պարգևատրել է պարարվեստի մի շարք գործիչների

Երևանի քաղաքապետը պարգևատրել է պարարվեստի մի շարք գործիչների

Պարի միջազգային օրվա առթիվ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է պարարվեստի մի շարք գործիչների:

Շնորհավորելով մասնագիտական օվա առթիվ՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել մշակույթի նվիրյալներին՝ իրենց արվեստով երկրի ու մայրաքաղաքի պատիվը մշտապես բարձր պահելու համար:

«Պարը մարդկային հույզերի ամենաանկեղծ վկան ու փոխանցողն է, մեր ինքնության խտացումը: Իսկ հայկական պարը՝ մեր հավաքական կերպը, որը բազմաթիվ թելերով կապված է ազգային ավանդույթների, ծեսերի և մեր պայքարի հետ»,-նշել է քաղաքապետը:

Պարի միջազգային օրվա առթիվ պարարվեստի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի և բարձր վարպետության համար` «Հայաստանի պարի պետական անսամբլ»-ի գլխավոր բալետմայստեր Ասատուր Կարապետյանը և «Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն»-ի պարուսույց Ելենա Պավլիդինը պարգևատրվել են Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստերի օգնական, բալետի արտիստ Սերգեյ Սաֆարյանն ու «Թ.Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ»-ի պարող Գոռ Գալուստյանն էլ արժանացել են Էրեբունի Երևան 2800-ամյակի հուշամեդալի:
Պարարվեստի մի շարք գործիչներ էլ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրով: