Ֆիլիպիններում «Մեգի» փոթորկի զոհերի թիվը հասել է 137-ի

Ֆիլիպիններին պատուհասած «Մեգի» փոթորկի զոհերի թիվը հասել է 137-ի։ Այս մասին են վկայում հանրապետությքան տարերային աղետների վերացման և ռիսկերի կանխարգելման ազգային խորհրդի տվյալները։
Արևելյան Վիսայի տարածաշրջանին է բաժին ընկնում զոհերի ամենամեծ թիվը՝ 128։
Տարերային աղետի հարվածի գոտում է հայտնվել ավելի քան 1․68 մլն մարդ, ավելի քան 323,3 հազար բնակիչ տեղավորվել է տարհանման կենտրոններում։
Երկրի 5 տարածաշրջաններում գյուղատնտեսությանը պատճառված վնասը գնահատվում է 3,5 մլն դոլար, ենթակառուցվածքին պատճառված վնասը՝ 132,6 հազար դոլար։ Փոթորիկը վնասել է 9,6 հազար տուն, 218 ճանապարհ, 6 կամուրջ, 75 քաղաքներում գրանցվել են էլեկտրամատակարարման խափանումներ։
15 քաղաքներում գործում է արտակարգ դրության ռեժիմ։