Հետախուզվող անձը հանձնվել է Հայաստանին․ ավելի քան 280 մլն դրամ է յուրացրել

Լեհաստանի Հանրապետության իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Փ.Մ.-ին, ով մեղադրվում է իրեն վստահված ավելի քան 280 մլն դրամը յուրացնելու համար, հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին:
ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Փ.Մ.-ի տեղափոխումը Երևան: