Բժիշկը նշել է լյարդի համար ամենավտանգավոր մթերքները

Ալկոհոլը լյարդի համար ամենաթունավորներից մեկն է: Սակայն կան այլ մթերքներ, որոնք հաճախակի օգտագործելու դեպքում կարող են լուրջ վնաս հասցնել այս օրգանին։ Այս մասին RIAMO-ի հետ զրույցում ասել է գաստրոէնտերոլոգ, լյարդաբան Նատալյա Վասիլևան։
Նա նշել է, որ ալկոհոլային խմիչքների օգտագործումը, հիմնականում թունդ ու հատկապես քաղցր, կրկնակի հարված է հասցնում հեպատոցիտներին՝ լյարդի հիմնական բջիջներին:
«Էթիլային սպիրտը խաթարում է օրգանիզմում ռեդոքս գործընթացները, ինչը հանգեցնում է լյարդի բջիջներում ալկոհոլի քայքայման հետևանքով թունավոր նյութերի կուտակմանը և բորբոքման զարգացմանը։ Իսկ դա իր հերթին կարող է առողջ հյուսվածքի փոխարեն շարակցական հյուսվածքի առաջացում, այսինքն՝ ֆիբրոզ, իսկ երկարատև օգտագործման դեպքում՝ լյարդի ցիռոզ,- զգուշացրել է հեպատոլոգը։
Կենդանական հրակայուն ճարպերը, ինչպիսիք են խոզի ճարպը, ճարպային խոզի միսը, բադը, ապխտած միսը, ավելացնում են ծանրաբեռնվածությունը լյարդի և լեղապարկի վրա, ինչը հանգեցնում է լյարդային բջիջներում ճարպային կաթիլների կուտակմանը: Ապագայում դա կարող է հանգեցնել լյարդի ճարպային հիվանդության՝ ստեատոզի զարգացմանը։
Աղի ավելցուկ օգտագործումը, որը կարելի է ստանալ պատրաստի մթերքներից, ինչպիսիք են արագ սնունդը, ապխտած միսը, չիպսերը, պահածոյացված սնունդը, հանգեցնում է օրգանիզմում հեղուկի կուտակմանը, մարսողության դանդաղմանը և, որպես հետևանք, ավելորդ ճարպերի կուտակմանը լյարդի բջիջներում:
Վնասակար արտադրանք է նաև պահածոն, որը պարունակում են մեծ քանակությամբ քացախ, սննդի ներկանյութեր, կոնսերվանտներ, տարբեր յուղեր և աղ: