Արտառոց դեպք․ Վաշինգտոնում չեղարկվել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը

Վաշինգտոնում Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Մարկո Ռուբիոյի ու Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հանդիպումը վերջին պահին չեղարկվել է, գրել են ԶԼՄ-ները։
Կալլասն արդեն ԱՄՆ մայրաքաղաքում է։ Նա կհանդիպի Ներկայացուցիչների պալատի և Սենատի ներկայացուցիչների հետ և ելույթ կունենա երկու տարբեր միջոցառումների ժամանակ:
Կայա Կալլասի հանդիպումը Մարկո Ռուբիոյի հետ չեղարկվել է ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, գրել է Euronews-ը։
Կալլասը թռել էր ամերիկյան մայրաքաղաք՝ իր գործընկերոջ հետ հանդիպելու և քննարկելու ԱՄՆ նախագահ Դանալդ Թրամփի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցությունները:
Բարձր ներկայացուցիչը քննադատել էր Սպիտակ տան մոտեցումը՝ նկարագրելով Կրեմլին առաջարկվող քայլերը որպես «մեղմացում» ու կոչ արել թե՛ Ուկրաինային, թե՛ Եվրոպային սերտորեն ներգրավվել նոր դիվանագիտական գործընթացում: