Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հուշում է հերթական սադրանքի նախապատրաստության մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին հաղորդագրություն է տարածել, թե, իբր, երեկ երեկոյան Քարվաճառի հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ հայկական ԶՈՒ-ն կրակահերթեր է արձակել։
Հաշվի առնելով նախկինում ունեցած փորձը՝ կա մեծ հավանականություն, որ Ադրբեջանը հերթական սադրանքին է պատրաստվում կամ հայ-ադրբեջանական պայմանական սահմանի, կամ Արցախի հետ շփման գծի ուղղությամբ։
Վերջին օրերին կրկին ականատես ենք եղել, թե ինչպես Ադրբեջանը, նման ապատեղեկատվություն տարածելուն զուգահեռ, հենց ինքը կրակ բացեց հայկական կողմի ուղղությամբ և վիրավորել Սոթքի հանքավայրում աշխատող խաղաղ բնակչին։