Geely-ն ցուցադրել է նոր Atlas Pro-ն

Չինական Geely ընկերությունը տարածել է 2022 մոդելային տարվա նոր Atlas Pro քրոսովերի պաշտոնական պատկերները, հայտնում է Chinese Cars պորտալը։
Մեքենան 16 քրոմապատ ուղղահայաց ակոսիկներից բաղկացած ռադիատորի վանդակաճաղ, լուսադիոդային լուսարձակներ, առջեւի նոր բամպեր եւ օրիգինալ 19 դյույմանոց անիվներ կունենա։
Սրահում թարմացված առջեւի վահանակ, ծածկի երկգույն տարբերակ եւ հարմարավետության բարձր մակարդակի բարելավված նստատեղեր կհայտնվեն:
Ոչ պաշտոնական տվյալներով՝ 2022 թվականի Geely Atlas-ը 184 ձիաուժ հզորությամբ 1.8 լիտրանոց բենզինային տուրբո շարժիչ եւ յոթաստիճանավոր ռոբոտացված փոխանցատուփ կստանա:
Թարմացված Geely Atlas Pro-ի պրեմիերան կկայանա Չինաստանում ապրիլի վերջին։