Փափուկ արջուկ եւ զուգարանակոնքի հատուկ նստատեղ. բացահայտվել է Չարլզ III թագավորի պահանջների ցուցակը

Փափուկ արջուկ եւ զուգարանակոնքի հատուկ նստատեղ. բացահայտվել է Չարլզ III թագավորի պահանջների ցուցակը

Չարլզ III-ի «Թագավոր» կենսագրության հեղինակ Քրիստոֆեր Անդերսենը պատմել է այն անսովոր իրերի մասին, որոնք բրիտանացի միապետը նախընտրում է վերցնել իր հետ թագավորական նստավայրից հեռանալիս։

Լրագրողի խոսքով՝ երկար տարիներ Չարլզ III-ը չի բաժանվում իր սիրելի խաղալիքից՝ փափուկ արջուկից։ Դրան դիպչել նա թույլ է տալիս միայն իր դայակին՝ Մեյբել Անդերսոնին։ Նա վերականգնել է խաղալիքը, երբ կարերը բացվել էին։ Արջուկը նույնիսկ սեփական կամերդիներ ուներ։

Իր գրքում թագավորական կենսագիրը նաեւ գրում է, որ Չարլզ III-ը ճանապարհորդում է «պատվերով սարքված զուգարանի նստատեղով» եւ հաճախ անձնական խոհարարին տանում է պալատից դուրս հանդիպումներին: Պալատում ասում են, որ անգամ ընթրիքի ժամանակ թագավորի համար առանձին է ճաշը պատրաստվում։

Չարլզ III-ի «տարօրինակություններից» մեկը բնորոշ է ոչ միայն նրան, այլեւ թագավորական ընտանիքի որոշ այլ անդամներին, ասում է Անդերսենը, այն է՝ հակակրանքը սառույցի քառակուսի բեկորների նկատմամբ։ «Նրանց դուր չի գալիս այն ձայնը, որ արձակում են այս խորանարդները, ուստի իրենց հետ տանում են հատուկ կաղապարներ»,- գրում է կենսագիրը։

Աղբյուրը՝ Spletnik 

NEWS.am STYLE