Իսրայելի որոշ գործողություններ հակասում են միջազգային իրավունքին. Բորել

Իսրայելի որոշ գործողություններ հակասում են միջազգային իրավունքին. Բորել

Իսրայելն իրավունք ունի պաշտպանվել, սակայն Գազայում նրա մի շարք գործողություններ հակասում են միջազգային իրավունքին, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ ամփոփելով ԵՄ ԱԳՆ խորհրդի արտահերթ նիստը, որը տեղի է ունեցել Օմանում եւ նվիրված է եղել Մերձավոր Արեւելքում իրավիճակի սրմանը, փոխանցում է РИА Новости-ն։

«Իսրայելի մի շարք գործողություններ, ինչպիսիք են ջրի եւ էլեկտրականության անջատումը, պարենի մատակարարումների դադարեցումը, հակասում են միջազգային իրավունքին։ Այս կրիտիկական պահին ՀԱՄԱՍ – ի բարբարոսական գործողություններին արձագանքելը ստեղծել է այնպիսի իրավիճակ, երբ մենք պետք է հիշեցնենք միջազգային իրավունքի շրջանակներում մնալու անհրաժեշտության մասին», – ասել է նա։