Կրեմլում խոսել են Պուտինի և Ռաիսիի հետագա բանակցությունների ձևաչափի մասին

Կրեմլում խոսել են Պուտինի և Ռաիսիի հետագա բանակցությունների ձևաչափի մասին

Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էբրահիմ Ռաիսին բանակցություններ կվարեն պատվիրակությունների անդամների ներկայությամբ, այնուհետ կշփվեն աշխատանքային ճաշի ձևաչափով. ասել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։

Պուտինը դեկտեմբերի 6-ին կայցելի ԱՄԷ և Սաուդյան Արաբիա, իսկ դեկտեմբերի 7-ին Կրեմլում կընդունի Իրանի ղեկավարին։

«Սկզբում, ինձ թվում է, նախագահների միջև բավականին երկար խոսակցություն կլինի, որի ընթացքում նրանց կուղեկցեն պատվիրակություններից մի քանի հոգի, այսինքն՝ ձևաչափը մոտավորապես «մեկ գումարած չորս» է, և դրանից հետո, բանակցությունները տեղի կունենան աշխատանքային ճաշի ձևաչափով»,- լրագրողներին ասաց նա։